Փաշինյանը Գրանադայում ստորագրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող հռչակագիրը
05 Հոկտեմբերի 2023, 19:42
Գրանադայում Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որի համաձայն՝ «Հայաստանը հավատարիմ է մնում ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29 800 կմ2) և Ադրբեջանի (86 600 կմ2) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»։ Այս մասին հայտնել է ԵՄ-ն։
Ըստ հայտարարության՝ երկու կողմերը պետք է ազատ արձակեն բոլոր ձերբակալվածներին։