Փաշինյանը հասկացավ՝ միայն Արևմուտքի վրա հենվել չի ստացվի․ Դմիտրի Ժուրավլյով
04 Հուլիսի 2024, 20:10
Ռուս քաղաքագետ Դմիտրի Ժուրավլյովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսը:
Փորձագետի խոսքով՝ Փաշինյանը հասկացել է, որ բացառապես Արևմուտքի վրա հենվել ուղղակի չի ստացվի։
«Ինչ վերաբերում է Փաշինյանի արտաքին քաղաքական ուղեգծին, ապա ես կարծում եմ, որ նա ավելի ճկուն է դարձել։ Բայց միևնույն ժամանակ չի կարելի ասել, որ նա ամենևին էլ արևմտամետ չի դարձել։ Փաշինյանը, որպես քաղաքական գործիչ, որի ոտքերի տակ այրվում է, քանի որ Հայաստանում քաղաքական իրավիճակը հեշտ չէ, հասկացել է, որ բացառապես Արևմուտքի վրա հենվել ուղղակի չի ստացվի։ Մեր ղեկավարները (մոսկովյան) տրամադրված չեն առճակատման ոչ մեկի, այդ թվում՝ Հայաստանի հետ, որը երկար տարիներ եղել է Ռուսաստանի մաս։
Այն գաղափարը, որով Փաշինյանը եկավ իշխանության, այն էր, որ ռուսները օգնեցին հաղթել ադրբեջանցիներին նախորդ պատերազմում, իսկ հիմա պետք է կողմնորոշվել դեպի արևմուտք, որը փող կտա և Հայաստանը կզարգանա։ Բայց փաստ այն է, որ ֆորմալ առումով դա շատ տրամաբանական է, իսկ փաստացի չի աշխատում, քանի որ պատերազմը չի ավարտվել։ Իսկ Արևմուտքը ոչ մի դեպքում չի պատրաստվում պայքարել Հայաստանի համար։ Հայաստանը օբյեկտիվորեն մեր կարիքն ունի (Ռուսաստանին). Փաշինյանը հույս ուներ, որ Ռուսաստանը կատարել է իր պաշտպանի գործառույթը, այժմ Հայաստանը ապահով է, և մենք պետք է ընկերանանք ոչ թե նրանց հետ, ովքեր կօգնեն, այլ նրանց հետ, ովքեր ավելի հարուստ են»,- ասել է Ժուրավլյովը։
Նա միաժամանակ նշել է․
«Ես չեմ կարծում, որ Արևմուտքը լուրջ է վերաբերվում Հայաստանին։ Բայց, իհարկե, Արևմուտքը չի ուրախանա, որ Փաշինյանը պակաս արևմտամետ է դարձել, թեկուզ կոնկրետ քայլերով։ Երբ Հայաստանի բնակչությունը տեսավ վերջին պարտված պատերազմը, բոլորը հասկացան, որ առանց Ռուսաստանի աջակցության դժվար է ապրել։ Արևմուտքը Փաշինյանից բացի ուրիշ ոչ մեկի վրա հենվել չի կարող։ Այդ պատճառով, կարծում եմ, նրանք քննադատաբար կվերաբերվեն նրան, բայց միևնույն ժամանակ լիովին չեն դադարեցնի աջակցել նրան», — եզրափակել է Ժուրավլյովը։