Փաշինյանը հասկանում է՝ դժվար կլինի տնտեսական դաշտում հաղթել Սամվել Կարապետյանին․ Արմեն Բադալյան

12 Սեպտեմբերի 2025, 23:03

Քաղաքականություն

«Զանգեզուրի միջանցքը» մինչև ընտրությունները կարող է տրվել, ինչը Իրանի համար գոյաբանական, իսկ Ռուսաստանի համար՝ ճակատագրական խնդիր է։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Ռուսաստանի ռազմական և տնտեսական գործոնների չեզոքացում ենք տեսնում։ Սահմանապահներն արդեն դուրս են գալիս որոշ տեղերից, իսկ բազայի դուրսբերում, միանշանակ, տեղի կունենա»,- ասել է Բադալյանը։

Քաղտեխնոլոգը նշել է նաև ՀԷՑ-ի հետ կապված տնտեսական գործոնը։ «ՀԷՑ-ը չի խլվել դե յուրե, դե ֆակտո է խլվել, նրա սեփականատերը կփոխվի»,- նշել է նա։

Պատասխանելով հարցին՝ ի՞նչն է ստիպում Նիկոլ Փաշինյանին փակի տակ պահել Սամվել Կարապետյանին, չէ՞ որ այդպիսով վերջինիս վարկանիշը բարձրանում է, քաղտեխնոլոգն ասել է․ «Փաշինյանը հասկանում է՝ դժվար կլինի տնտեսական դաշտում հաղթել Սամվել Կարապետյանին։ Խնդիրը վարկանիշը չէ, այլ այն, որպեսզի թույլ չտրվի նրա թիմակիցներին ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում