Փաշինյանը հնարավորինս կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Եվգենի Մինչենկո
17 Փետրվարի 2026, 21:30
Քաղաքագետ Եվգենի Մինչենկոն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։
«Կարծում եմ՝ հարաբերությունները շարժվում են դեպի համակարգված վատթարացում։ Իհարկե, շատ բան կախված կլինի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։ Այս պահին, ուժերի հարաբերակցությունից և դերակատարների դասավորվածությունից ելնելով, մեծ է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանը կպահպանի իշխանությունը Հայաստանում։ Կարծում եմ՝ Փաշինյանը հնարավորինս կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Միաժամանակ այդ գործընթացում նա կփորձի վերջին փուլում ստանալ հնարավոր առավելագույն արտոնություններ», — նշել է փորձագետը։
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները կձգտեն հեռանալ Ռուսաստանից՝ այդ գործընթացն ուղեկցելով բարեկամական հռետորաբանությամբ։
«Կարծում եմ՝ պատկերն այսպիսին կլինի․ Հայաստանի իշխանությունները կանեն ամեն ինչ՝ Ռուսաստանից հեռանալու համար, սակայն դա կուղեկցեն բարեհաճ ձևակերպումներով՝ ասելով, թե «մենք դրական ենք տրամադրված», «մենք լավ ենք վերաբերվում Ռուսաստանին», «մենք պատրաստվում ենք կառուցել ռազմավարական հարաբերություններ»։ Եվ այդ ընթացքում աստիճանաբար, քայլ առ քայլ, կդադարեցնեն համատեղ նախագծերը՝ մեկը մյուսի հետևից»,- ասել է Եվգենի Մինչենկոն։