Փաշինյանը հստակ մատնանշում է՝ երկրի հետագա ընթացքը եվրաինտեգրումն է. Արթուր Աթաև
23 Սեպտեմբերի 2025, 23:00
Ռուս քաղաքագետ Արթուր Աթաևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանություններն ակտիվացնելու են Եվրամիությանն անդամակցելու ջանքերը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխող ՔՊ կուսակցության հաղթանակի դեպքում:
«Եվրասիական տարածքում տնտեսական փոխգործակցությունը Ռուսաստան-Հայաստան համատեքստում ուժեղանում է, և ուժեղացման միտումներ կան, քանի որ նա չի թուլացնում իր ուշադրությունը ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական նախագծերի նկատմամբ։ Իսկ թե ինչպես կընթանա եվրաինտեգրումը, դա, իհարկե, մեծ հարց է, քանի որ Հայաստանում արևմտյան գործընկերները հատուկ հետաքրքրություն չունեն», — ասել է Աթաևը։
Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս մակարդակը գտնվում է սառը լճացման վիճակում:
«Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս բնույթը կմնա սառը լճացման գոտում՝ ոչ առաջ, ոչ հետ։ Ես նկատի ունեմ, որ քաղաքական, մշակութային, սոցիալական ոլորտներում քաղաքացիական հասարակության ինստիտուտների մակարդակով փոխգործակցությունը լճանալու է։ Տնտեսության մեջ ամեն ինչ կլինի պրագմատիկ և, բնականաբար, ուղիղ», — եզրափակել է Աթաևը։