Փաշինյանը կարող էր Ղարաբաղի մասին հայտարարություններ անել՝ Արևմուտքի ազդեցության տակ լինելով․ Պատրուշև
04 Նոյեմբերի 2023, 14:57
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի տարածքները 1991 թվականի քարտեզով, հավանաբար, լինելով Արևմուտքի ազդեցության տակ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
«Նա հայտարարել է, որ Երևանը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի տարածքները 1991 թվականի քարտեզով։ Նա ուղղակիորեն նշել է այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, և որոնք պատկանում են Ադրբեջանին։ Ես կարծում եմ, որ այդ խոստովանություններն ու հայտարարությունները նա արել է Արևմուտքի ազդեցության տակ։ Փաշինյանը բանակցություններ է վարել Արևմուտքի հետ», — ասել է Պատրուշևը։