Փաշինյանը կաթողիկոսի ընտրության իրավասություն չունի. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

16 Հունիսի 2025, 17:46

Քաղաքականություն

Կաթողիկոսի ընտրության հարցը Նիկոլ Փաշինյանը չի որոշում: Այս մասին Alpha News-ի հարցին ի պատասխան ասել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

«Գոյություն ունի ազգային եկեղեցական ժողով, կան եկեղեցական բարձրագույն մարմիններ, որոնք որոշում են այդ հարցը: Փաշինյանը ո՛չ որպես վարչապետ, ո՛չ որպես հավատացյալ, եթե, իհարկե, ինքը հավատացյալ է, որովհետև ես դրա վերաբերյալ կասկածներ ունեմ, նման իրավասություն չունի»,- ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: