Փաշինյանը կգնա՞ կտրուկ քայլերի նախընտրական շրջանում

23 Դեկտեմբերի 2025, 20:00

Կարծիք | Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս փուլում կանգնած է բարդ քաղաքական խնդրի առաջ, որի հանգուցալուծումն, ըստ քաղաքական շրջանակների, կարող է պահանջել բավական կտրուկ քայլեր։ Սակայն հարց է առաջանում՝ արդյոք նման քայլերը կարող են քաղաքականապես նպաստավոր լինել վարչապետի համար նախընտրական շրջանում։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն Alpha News-ի հետ զրույցում նշել է, որ Փաշինյանը եկեղեցու շուրջ իրավիճակի հանգուցալուծման համար ստիպված կլինի գնալ շատ կտրուկ քայլերի:

«Հարցն այն է, թե ընտրությունների նախաշեմին որքանով դրանք իր օգտին կծառայեն»,- նկատել է Բադալյանը:

Նրա խոսքով՝ նույնիսկ եկեղեցու շուրջ հնարավոր որոշակի զարգացումների դեպքում դժվար է խոսել իրական և կայուն լուծման մասին։ Ըստ նրա՝ առավելագույնը հնարավոր է հասնել քաոտիկ պառակտման մի իրավիճակի,որը դժվար թե կարելի լինի դիտարկել որպես խնդրի հանգուցալուծում։

«Առողջ քաղաքական տրամաբանությունը հուշում է հակառակ եզրակացություն. հատկապես եկեղեցու հարցում վարչապետը կփորձի խուսափել կտրուկ քայլերից՝ հաշվի առնելով դրանց հնարավոր բացասական ազդեցությունը հանրային տրամադրությունների վրա»,- կարծում է քաղաքական մեկնաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում: