Փաշինյանը կիրառում է «պառակտիր, որ տիրես» ձևաչափը․ Ռոբերտ Մարգարյան
28 Նոյեմբերի 2025, 23:45
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների։ Թեմային Alpha News-ի եթերում անդրադարձել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը։
Նրա խոսքով՝ ազգային կառույցները քանդելը մշտապես եղել է Նիկոլ Փաշինյանի օրակարգում։
«Ընտրությունների շեմին Նիկոլ Փաշինյանն այս ինստիտուտի ոչնչացման կարիքն ունի, քանի որ գիտակցում է՝ իր վարկանիշն ընկնում է, չի վայելում ժողովրդական աջակցությունը, և եկեղեցին այն կենտրոններից մեկն է, որի վրա ինքը կարող է իր վարկանիշը կառուցել»,- ասել է Մարգարյանը։
Ըստ քաղաքագետի՝ Փաշինյանը ձախողել է․ «Մինչև այս փուլը, կարծում եմ, նա ձախողել է պայքարի մեջ, որտեղ կարևոր գործոնը ժողովրդական աջակցությունն էր։ Փոխարենը Փաշինյանը կիրառում է եկեղեցին ներսից քանդելու մարտավարությունը, հիմա էլ քահանաներին միացել են եպիսկոպոսները։ Փաստացի Փաշինյանը կիրառում է «պառակտիր, որ տիրես» ձևաչափը»։
Նա նաև նշել է՝ եկեղեցին միայնակ չի կարող պայքարել, և այս հարցում շատ կարևոր է ժողովրդի աջակցությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։