Փաշինյանը կկործանի երկիրը, հանգստացրեք նրան. Լուկաշենկո

26 Հունվարի 2025, 14:30

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրախաղ է սկսել Եվրամիության հետ, նա կկործանի Հայաստանը: Նախագահական ընտրություններում քվեարկությունից հետո ԶԼՄ-ների հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Նա կկործանի Հայաստանը, հանգստացրեք նրան: Նա նաև Ռուսաստանին տրամադրում է իր դեմ։ Նա շրջափակված է, փոքր տարածք է, բնակչությունը մեծ չէ։ Նա շրջապատեց իրեն թշնամիներով: Ահա, ԵՄ-ն կսկսի նրան ինչ-որ բանով օգնել… Հանգստացրեք նրան, նա կոչնչացնի երկիրը։ Չի կարելի Կովկասում պատերազմ թույլ տալ»,- ասել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն հավելել է, որ ՀՀ ղեկավարությունը չպետք է նեղանա, երբ ժամանակին աջակցել է Ադրբեջանին, քանի որ ինքը միշտ պաշտպանել է ողջախոհությունը՝ Երևանի և Բաքվի միջև պատերազմ թույլ չտալու նպատակով:

Հիմա եթերում