Փաշինյանը Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավարին ազատել է աշխատանքից
29 Օգոստոսի 2025, 10:25
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին ազատել է աշխատանքից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով. Լիպարիտ Դրմեյանին ազատել վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: