Փաշինյանը կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին

15 Ապրիլի 2025, 15:26

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ներկա կգտնվի Մոսկվայում կայանալիք շքերթին, քանի որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը նաև հայ ժողովրդի հաղթանակն է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Սա նաև մեր հաղթանակն է, 300 հազար հայ զոհվել է հաղթանակի համար, շատ հայեր կռվել են դաշնակիցների բանակներում։ Մայիսի 9-ին Փաշինյանի այցը Մոսկվա կապված չէ ԵՄ-ի կամ այլ հարցերի հետ», — հայտարարել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես կարձագանքի Բրյուսելը ՀՀ կառավարության ղեկավարի այցին Ռուսաստան՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին ներկա գտնվելու համար։

Հիշեցնենք, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ:16:02