Փաշինյանը մտադիր է տեսակապով մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին․ աղբյուր
26 Դեկտեմբերի 2024, 12:02
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել, նախատեսում է տեսակապով մասնակցել Լենինգրադի մարզում ԵԱՏՄ գագաթնաժողովին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է գագաթնաժողովի հարթակի աղբյուրը։
«Փաշինյանի մասնակցությունը սպասվում է տեսակապի միջոցով», — ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կորոնավիրուսի իր թեստը դրական է եկել, ուստի նա կաշխատի սահմանափակումներով: