Փաշինյանը նախ պետք է թիմակիցներին վստահություն ներշնչի, ապա՝ իր ընտրազանգվածին․ Վիգեն Հակոբյան
31 Մարտի 2026, 21:30
Նախընտրական ժամանակաշրջանում շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը նախ վստահություն ներշնչի իր թիմակիցներին, ապա՝ իր ընտրազանգվածին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Նա պետք է ցույց տա, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, և ինքը, ինչպես հիմա ընդունված է ասել, բավականին ձիգ է, կտրուկ է տրամադրված, և որևէ մեկը կասկած չպետք է ունենա դրանում։ Մյուս կողմից՝ իր ընտրազանգվածին նա պետք է ներկայանա հզոր լիդերի, առաջնորդի կերպարով։ Իր ընտրազանգվածին պետք է ցույց տա, ապացուցի, որ ինքը նույն Նիկոլ Փաշինյանն է, ինչ 2018 թվականին»,- նշել է Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ խնդիրը հիմա Նիկոլ Փաշինյանի ուժեղ կամ թույլ լինելու մեջ չէ, այլ նրանում, որ նրա հետ որևէ հույսեր չեն կապվում։
Մանրամասները՝ տեսանյութում։