Փաշինյանը պատրաստ չէ պաշտպանել Հայաստանի շահերը․ Ասլան Ռուբաև

16 Սեպտեմբերի 2025, 23:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ, հետխորհրդային երկրների հարցերով փորձագետ Ասլան Ռուբաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Անդրկովկասում հակառուսական դաշինքի ձևավորումը, Նիկոլ Փաշինյանի դերը Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերի թուլացման գործում և բրիտանական հատուկ ծառայությունների ազդեցությունը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա:

«Անդրկովկասյան տարածաշրջանում ստեղծվել է հակառուսական դաշինք։ Ալիևն ու Փաշինյանը մտնում են այդ դաշինքի մեջ, և այս փուլում նրանք ավելի շատ պահանջներ ունեն Ռուսաստանի նկատմամբ, քան միմյանցից։ Ուստի Փաշինյանը մտադիր չէ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա ճգնաժամն օգտագործել որպես Հայաստանի համար շահեկան իրավիճակ։ Դա պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը հիմա չի կարող կատարել հայկական ազգային շահերի պաշտպանության գործառույթը։ Նա պատրաստ չէ պաշտպանել Հայաստանի շահերը, նա պատրաստ չէ պաշտպանել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում ընդհանրապես ոչ մի կերպ։

Իհարկե, նրանք մի մեծ խաղ են խաղում, և հիմա արդեն ամեն քայլափոխի ակնհայտ է դառնում, որ գլոբալ առումով հայկական և ադրբեջանական այս հակառուսական հարձակումների հետևում կանգնած են Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները։ Եվ նրանք կկատարեն այն ամենն, ինչ իրենց կասեն Բրիտանիայից», — ասել է Ռուբաևը։

Փորձագետի խոսքով՝ Հայաստանը, շնորհիվ Փաշինյանի, շատ է դեֆորմացրել իր քաղաքական իմիջը միջազգային ասպարեզում։

«Պետք է ասել, որ այսօրվա Հայաստանի վիճակը, որը Փաշինյանի շնորհիվ շատ է դեֆորմացրել իր քաղաքական իմիջը միջազգային ասպարեզում, այլ կերպ է դիտարկվում։ Հիմա Հայաստանն ավելի շատ դիտարկվում է որպես մի երկիր, որը չգիտի ուր գնալ, որը չունի հստակ արտաքին քաղաքական կուրս։ Եվ արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ հարց են տալիս՝ ինչու է այդպես, ինչու է Հայաստանը որոշել միակողմանի փչացնել հարաբերությունները գլխավոր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ։ Սա հռետորական հարց է։ Հասկանալի է, թե ինչու, որովհետև Հայաստանն, ինչպես ժամանակին Ուկրաինան, կառավարում են դրածոները, որոնք միայն դեր են կատարում, նրանք կապված չեն երկրի հետ։ Փաշինյանը կապված չէ Հայաստանի հետ, նա չի տեսնում իր, իր ընտանիքի ապագան Հայաստանում։ Նա դա տեսնում է ինչ-որ տեղ Մայամիում: Գուցե նույնիսկ Իսրայելում, ես հստակ չգիտեմ։ Բայց, իհարկե, ոչ Հայաստանում», — եզրափակել է Ռուբաևը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում