Փաշինյանը Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

19 Հուլիսի 2025, 17:20

Քաղաքականություն

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

«Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ։