Փաշինյանը այդ եպիսկոպոսների վախը բռնել է և նրանք ապացուցել են, որ վախկոտ են․ Տիգրան Քոչարյան

18 Դեկտեմբերի 2025, 20:15

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը փորձում է հասկանալ՝ եթե որոշի գլխավորել որոշակի զանգված և մտնել Մայր Աթոռ, կամ ինչ-որ բան այնտեղ ձեռնարկել, ապա հավաքական ընդդիմության թափը որքան է, ինչպես նաև որքան են իր աջակիցներն ու ինչպես են տրամադրված։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։

«Դժվար թե Փաշինյանի աջակիցները գային, քանի որ կա շոշափելի տարբերություն հավատավոր ժողովրդի և փաշինյանական այդ մի խումբ սատարողների միջև։ Փաշինյանը դեռևս այդ օծված եպիսկոպոսների վախը բռնել է և նրանք ապացուցել են, որ վախկոտ են, այստեղից պարզ երևում է, որ նրանք դժվար ցանկանան Մայր Աթոռում գտնվող ամբոխին մոտենալ։ Կամ պետք է այնքան ոստիկաններով շրջապատված լինեն, որ նույնիսկ Փաշինյանը կնախանձեր այդ քանակին»,- նշել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը կարծում էր, որ ժողովրդի մեծամասնությունը աջակցում է իրեն և եթե սկսի գնալ պատարագների, բազմահազարանոց զանգված կմիանա իրեն, և դա իրեն որոշակի մանդատ կտա հարձակվելու Մայր Աթոռի վրա և նույնիսկ ուժ կիրառել Կաթողիկոսի նկատմամբ։

Հիմա եթերում