Փաշինյանը փորձում է մեզ «վաճառել» հերթական քաղաքական առասպելը. Արթուր Մարտիրոսյան

13 Փետրվարի 2026, 22:30

Քաղաքականություն

Իշխանությունը փորձում է ներսում «վաճառել» հերթական քաղաքական առասպելը։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է CMPartners խորհրդատվական ընկերության ավագ խորհրդատու, բանակցությունների մասնագետ Արթուր Մարտիրոսյանը՝ վերլուծելով տարածաշրջանային զարգացումները, ԱՄՆ փոխնախագահի այցը և ատոմակայանի շուրջ բարձրացված աղմուկը։

Ըստ Մարտիրոսյանի՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը ոչ թե նոր շրջադարձ էր խոստանում, այլ միտված էր պահպանելու իշխանությունների «մանդատը»։

«Դրսի խաղացողները փորձում են օգնել Փաշինյանին, որ նա կարողանա համոզել Հայաստանի բնակչությանը՝ իր մանդատը պետք է շարունակվի, որպեսզի ինքը մինչև վերջ հասցնի սկսած գործը»,- նշել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս աշխարհաքաղաքական քաոսի պայմաններում որևէ մեկը չի կարող երկարաժամկետ երաշխիքներ տալ․ «Ոչ ոք չի կարող 100 տարվա երաշխիքներ տալ, մենք չենք կարող նույնիսկ մի քանի տարվա երաշխիք ստանալ։ Դա իշխանության հորինած քաղաքական առասպելն է»։

Մարտիրոսյանը համակարծիք է այն մտքին, որ 9 միլիարդ դոլարի ներդրումների մասին խոսակցություններն ուղղակի «քարոզչական փուչիկ» են։

«Ստորագրվել է ընդամենը երկկողմ հայտարարություն խաղաղ էներգիայի պայմանագրին միանալու մասին (որին արդեն միացել է 26 երկիր)։ Փաստաթուղթը չի ենթադրում ո՛չ ներդրում, ո՛չ պարտք, ո՛չ էլ ատոմակայան կառուցելու հստակ խոստում»,- հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում