Փաշինյանը քանդեց ոչ միայն բանակի մարտունակությունը, որի ակունքներում ես կանգնած էի, այլև Սփյուռքի հետ կապերը. Նորատ Տեր-Գրիգորյանց

23 Սեպտեմբերի 2023, 18:00

Կարծիք | Քաղաքականություն

ՌԴ Ցամաքային զորքերի գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ելույթ ունենալով ՌՀՄ-ում հասարակության ժողովում, ասել է, որ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը ոչնչացնում է ոչ միայն հայերին, այլև ռուս մարդկանց, զինվորականներին Արցախում:

«Հիշեք երեք տարի առաջ խոցված ռուսական շարասյունը ուղեկցող ուղղաթիռը։ Ալիևը հեռախոսով ներողություն է խնդրել և կարծես թե վերջ։ Ադրբեջանցիները սադրիչներ են, այդ թվում նաև Ռուսաստանում, ինչպես դա եղավ «Ծիրանի պատերազմի» ժամանակ», — ընդգծել է գեներալ-լեյտենանտը։

Մեր խնդիրն է չտրվել սադրանքներին այստեղ, կանխել նրանց գործողությունները, նշել է Նորատ Տեր-Գրիգորյանցը։