Փաշինյանը քայլ առ քայլ գնում է Ռուսաստանի հետ կապերը խզելու ուղղությամբ. Վասիլի Կոլտաշով

17 Նոյեմբերի 2025, 23:00

Քաղաքականություն

Նոր հասարակության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին:

Քաղաքագետի կարծիքով՝ կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը ձգտում է ազատվել Ռուսաստանից։

«Հայաստանը, որը ղեկավարվում է Փաշինյանի վարչակարգի կողմից, գնում է Ռուսաստանի հետ բոլոր հնարավոր շփումներից աստիճանաբար հրաժարվելու ուղղությամբ։ Սա վերաբերում է քաղաքական, ռազմական և դիվանագիտական ոլորտներին։

Սակայն տնտեսապես Փաշինյանը Ռուսաստանի հետ համագործակցության պատանդն է. եթե հանկարծ դադարեցվեն Հայաստանի տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Հայաստանը ստիպված կլինի ամբողջությամբ անցնել Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության տակ, քանի որ այլ կերպ տարածաշրջանում տնտեսապես գոյություն ունենալ չի կարող։ Եվ պարզ չէ՝ ինչ է անելու մի շարք գյուղատնտեսական ապրանքները, ինչպես է գոյատևելու տնտեսությունը, քանի որ ապրանքային հոսքերը, ընկերությունների պատվերները կանցնեն այլ ճանապարհներով, այլ ոչ թե Հայաստանով։

Այսինքն՝ ստացվում է իրավիճակ, որ, մի կողմից, Փաշինյանը քայլ առ քայլ շարժվում է Ռուսաստանի հետ կապերը խզելու ուղղությամբ, մյուս կողմից՝ չի կարող չժխտել դա. նա անընդհատ ժխտում է դա, ասում է, որ ինքը բազմավեկտոր է, հետապնդում է Հայաստանի քաղաքականության շահերը: Եվ ռեժիմի կողմից պահվող քաղաքագետների ամբողջ զանգվածը պատմում է, որ աշխարհը հայակենտրոն է, և որ նրանք գործում են ելնելով տեղական շահերից, չեն գտնվում Անգլիայի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ազդեցության տակ, Ռուսաստանի նկատմամբ թշնամություն չունեն և այլն։ Բայց իրականում դա այդպես չէ։ Հայաստանը կառավարվում և ղեկավարվում է դրսից»,- ասել է Կոլտաշովը։