Փաշինյանը ՌԴ գործընկերներին խնդրել է շտապ կարգով զբաղվել Հայաստանի տարածքում երկաթուղու որոշ հատվածների ամբողջական վերականգնմամբ
20 Դեկտեմբերի 2025, 14:48
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի գործընկերներին խնդրել է շտապ կարգով զբաղվել երկաթուղու՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Ախուրիկի հատվածից մինչև Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ: Փաշինյանն այս մասին հայտնել է օրերս կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով TRIPP նախագծին Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ վարչապետը պատասխանել է. «Հռչակագրում հստակ գրված է, որ դա Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ նախագիծ է, և երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափով: Դա հստակ ձևակերպված է։ Բայց ես ՌԴ մեր գործընկերներին խնդրել եմ շտապ կարգով զբաղվել մասնավորապես երկաթուղու՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Ախուրիկի հատվածից մինչև Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ: Կարծում եմ՝ առաջիկայում նաև նույն հարցը կբարձրացնեմ Իջևան-Ղազախ հատվածի հետ կապված, որովհետև կարծում եմ այդ հատվածը նույնպես հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա»,- ասել է նա։