Փաշինյանը Ռիչարդ Մուրի հետ հանդիպումից հետո սկսել է յոթ մղոնանոց քայլերով քանդել Հայաստանը․ Սեմյոն Բաղդասարով

13 Մայիսի 2024, 22:40

Քաղաքականություն

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը Alpha News-ի եթերում անդրադարձել է վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով, որ վարչապետը նպատակաուղղված ոչնչացրել է բոլոր շփումները։

«Ռուսաստանում գիտակցում են, որ Հայաստանում տիրող իրավիճակից շատ բան է կախված՝ կապված Ռուսաստանի սեփական անվտանգության հետ, Հարավային Կովկասում, ընդհանուր առմամբ, և Ռուսաստանի հարավային սահմաններում ։ Ես կարող եմ բերել բազմաթիվ գործոններ, որոնք ցույց են տալիս, որ պետք է փոխել մեր քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Եվ միշտ հարց եմ տալիս, իսկ ինչու հենց Երևանում է գտնվում ԱՄՆ աշխարհի ամենամեծ դեսպանատունը, որտեղ աշխատում է 2,500 մարդ: Դա գրեթե 5 անգամ ավելի է, քան Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան ողջ անձնակազմը, և 60-70 անգամ ավելի, քան Վրաստանում ԱՄՆ դեսպանատան անձնակազմը։

Ինչո՞ւ է ԱՄՆ-ի նման հսկայական դեսպանատունը գտնվում ոչ Բաքվում, ոչ Թբիլիսիում, ոչ էլ այլուր … Ես շատ եմ գրել, թե որքան կարևոր է Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում, ոչ միայն հայ ժողովրդի, այլև Ռուսաստանի ազգային անվտանգության համար: Դրա համար էլ կարծում եմ, որ իշխանափոխության դեպքում իրավիճակը կփոխվի։ Փաշինյանը շատ բան արեց հայ-ռուսական հարաբերությունները քանդելու համար, նա ի սկզբանե գնում էր ամեն ինչ քանդելու։

Ինձ տվեցին ռուսերեն կարդալ նրա գրքի հիմնական հատվածները։ Եւ կարդում ես ու հասկանում, թե ում հետ գործ ունես՝ հակառուսական տարրի, Թուրքիայի ու ԱՄՆ-ի նկատմամբ ուժեղ կողմնորոշմամբ ։ Գալով իշխանության՝ նա սկսեց ցուցադրաբար և նպատակաուղղված, երբեմն բոլորովին հիմար և անհիմն կերպով ամեն ինչ անել Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար։

Բայց դա ինքը չի անում, նրան ժամանակին ընտրել են թուրք-բրիտանական և ամերիկյան համապատասխան կառույցները։ Նրանք նրան վերցրին, կաշառեցին, կապեցին և աշխատեցին նրա մենթալիտետի վրա՝ հայ ժողովրդի հանդեպ այդպիսի ատելությամբ։ Ես կարդացել եմ նրա հոդվածը, որտեղ նա ամաչում է հայոց պատմությունից, նույնիսկ Տիգրան Մեծից, մեր պետության մեծագույն ղեկավարից հայ ժողովրդի պատմության մեջ, երբ Հայաստանն ուներ ավելի քան մեկ միլիոն քառակուսի կիլոմետր տարածք:

Ահա թե ինչու նա անմիջապես սկսեց փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ վերջերս, հատկապես Մուրի հետ հանդիպումից հետո, սկսեց կտրուկ 7 մղոնանոց քայլերով գնալ դեպի Հայաստանի կործանումը», — նշել է Բաղդասարովը ։