Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին

22 Հոկտեմբերի 2025, 11:08

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովի ժամանակ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Երեկ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները: Սա չափազանց կարևոր հայտարարություն է, և ես ուզում եմ երախտագիտություն հայտնել Ադրբեջանի նախագահին այդ քայլի համար»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև դիմել է Ղազախստանի նախագահին և Վրաստանի վարչապետին.

«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ղազախստանի նախագահին և Վրաստանի վարչապետին այդ պայմանավորվածության ձեռքբերման գործում ունեցած դերակատարության համար»,- հավելել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ նրանք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ են հենց այսօրվանից ապահովել ՀՀ տարածքով բեռնատարների տարանցումը Թուրքիայից-Ադրբեջան և հակառակ ուղղությամբ՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով։

Հիմա եթերում