Փաշինյանը սխալ է գործում՝ հուսալով, որ Արևմուտքն իրեն ինչ-որ բանում կօգնի. Ալեքսեյ Տիմոֆեև
29 Օգոստոսի 2024, 22:20
Ռուս լրագրող Ալեքսեյ Տիմոֆեևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները՝ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:
Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը սխալ է գործում, քանի որ հույս ունի՝ Արևմուտքն իրեն ինչ-որ բանում կօգնի։
«Դիվանագիտական առումով ես մեր հարաբերությունները կբնութագրեի այսպես՝ «կարող էր ավելի լավ լինել», իսկ եթե ուղիղ խոսենք, ապա դրանք վատ կանվանեի։ Ընդ որում, ոչ միայն վատ, այլ հակված է վատթարանալ: Ոչ վաղ անցյալում կային հայ-ամերիկյան համատեղ ռազմական մասնակցություններ։ Մենք գիտենք Փաշինյանի (ՀՀ վարչապետ) և նրա թիմի շփումները ֆրանսիացիների հետ։ Ինձ թվում է՝ Փաշինյանը սխալ է գործում՝ հույս ունենալով, որ Արևմուտքն իրեն ինչ-որ բանում կօգնի։ Արևմուտքը ոչ մի բանում չի կարող օգնել Փաշինյանին, ինչպես և չի օգնել Ղարաբաղում Ադրբեջանի հետ հակամարտությունում։ Փաշինյանը հույս ունի, որ Արևմուտքը ինչ-որ կերպ կպաշտպանի Ադրբեջանի որոշ հավակնություններ և նկրտումներ, բայց ոչ։ Ադրբեջանը ներկայիս պայմաններում ցուցադրում է ինքնիշխանություն։
Հայաստանը, ցավոք, չի ցուցադրում այդ ինքնիշխանությունը։ Նրանք հույսը դնում են դրսից օգնության վրա՝ լինելով աշխարհագրորեն հեռու: «Նրանք հույս ունեն, որ օգնությունը կգա հեռվից»,- եզրափակել է Տիմոֆեևը: