Փաշինյանը թուրքական և ադրբեջանական քաղաքականության երազանքի իրականացնողն է. Լևոն Մուքանյան
28 Հունվարի 2025, 23:00
Հասարակական գործիչ Լևոն Մուքանյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցը կրկին ուսումնասիրելու անհրաժեշտության մասին:
«Մենք բոլորս ականատես եղանք ևս մեկ փաստի, որ Հայաստանի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանը թուրքական և ադրբեջանական վաղեմի քաղաքականության գաղափարների ու երազանքների իրականացնողն է։ Սա հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, քրեական իրավունքին։ Դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Իսրայելի ղեկավարը ժխտի, կասկածի տակ դնի Հոլոքոստի փաստերը կամ, ասենք, Ռուսաստանի ղեկավարը կասկածի տակ դնի Հայրենական մեծ պատերազմի արդյունքները։ Ուստի սա հայ ժողովրդի մեծ դժբախտությունն է։ Մենք պետք է ինչ-որ կերպ հաղթահարենք այդ ամենը և հասկանանք, որ Հայաստանի ղեկավարը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, առաջ է տանում այն, ինչը մեզ չէին կարող պարտադրել Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններն այս բոլոր տարիներին, թեև նրանք, իհարկե, դա էին ուզում։
Ուստի յուրաքանչյուր ողջախոհ մարդ պետք է ինքն իրեն ասի՝ ոչ, ես դա չեմ ընդունում, որովհետև, ինչպես ասում են, դևի և սատանայի գայթակղությունները մեծ են, բայց մարդու կամքն ամենակարևորն է: Դրա համար մեզնից յուրաքանչյուրը պետք է ասի՝ ոչ, ես դա չեմ ընդունում», — ասել է Մուքանյանը։