Փաշինյանը թող զանգի Ալիևին և Արցախում հուղարկավորվածների արտաշիրիմման հարցը լուծի. Բորիկ Արզումանյան
21 Օգոստոսի 2025, 14:05
Փաշինյանը թող զանգի Ալիևին ու Արցախում հուղարկավորված մեր հարազատների արտաշիրիմումը կազմակերպելու հարցը լուծի: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց արցախցի Բորիկ Արզումանյանը, ում որդին՝ Արթուր Արզումանյանը, զոհվել է արցախյան վերջին պատերազմում և հուղարկավորվել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը:
«Հարցը լուծողը Նիկոլ Փաշինյանն է, միակ փրկությունը սա է, զանգում է Ալիևին ու հարցը լուծում, վերջ: Մեր խնդրանքը սա է: Ուրիշ մարդ այս հարցը չի լուծելու»,- ասաց Բորիկ Արզումանյանը:
Նշենք, որ մի խումբ արցախցիներ քիչ առաջ Կառավարությանը նամակ փոխանցեցին, որում պահանջում են Արցախում 2023թ. սեպտեմբերյան պատերազմի ժամանակ զոհված և այնտեղ հուղարկավորված իրենց հարազատների մարմինները արտաշիրիմում կազմակերպել և աճյունները տեղափոխել Հայաստան: