«Փաշինյանը թշնամի է»․ ֆոտոռեպորտաժ՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մոտից
25 Սեպտեմբերի 2025, 16:47
Քիչ առաջ հայտնել էինք, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է ընթանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների դեմ տասնյակ մարդիկ դուրս են եկել հանրահավաքի այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր են ճանաչել իշխանությունը զավթելու կոչեր անելու համար:

Հավաքվածներն իրենց հետ բերել են Հայաստանի դրոշներ, ինչպես նաև «Նիկոլ, դավաճան», «Փաշինյանը թշնամի է», «Ձեռքերդ հեռու սրբավայրից» գրությամբ պաստառներ։ Ցուցարարները իշխանություններից պահանջել են անհապաղ ազատ արձակել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Alpha News-ը ներկայացնում է ֆոտոռեպորտաժ ակցիայի վայրից։



