Պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունն անարդյունավետ ենք համարում․ Զախարովա
10 Մայիսի 2023, 19:28
Պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունը մենք համարում ենք անարդյունավետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անկեղծ ասած, տարակուսանք է առաջացնում Հայաստանի ղեկավարության ձգտումը՝ քննարկել կազմակերպության արդյունավետության հարցերը հենց նրա սահմաններից դուրս, երբ դրա համար ՀԱՊԿ-ում կան բոլոր անհրաժեշտ ձևաչափերը, փոխգործակցության հաստատված ուղիները, և ամենակարևորը՝ այդ կազմակերպության մասնակիցները, որոնք ոչ միայն պատրաստ են լսել այդ ամենը, այլև պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ»,- նշել է նա։