Պաշտոնապես ներկայացվել է «Հաղթանակ» դաշինքի դիմումը

12 Հոկտեմբերի 2025, 19:05

Քաղաքականություն

Պաշտոնապես ներկայացվել է Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցելու «Հաղթանակ» դաշինքի դիմումը։

Հիշեցնենք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցելու է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին՝ «Հաղթանակ» դաշինքով: 

«Հաղթանակ» դաշինքի նախընտրական ցանկը կգլխավորի Սևակ Խաչատրյանը: