«Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին». ԱՄՆ-ում տեղի կունենան Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումներ

16 Հունիսի 2023, 12:32

Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսի անդամները օրենսդրական ուշադրություն կդարձնեն Արցախի բնիկ հայ քրիստոնյաների դեմ Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի (TLHRC) լսումների ժամանակ, որը տեղի կունենա չորեքշաբթի, հունիսի 21-ին, ժամը 14:15-ին EST, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը( ANCA):

Կապիտոլիումի լսումները կազմակերպում են TLHRC-ի համանախագահներ Քրիս Սմիթը (R-NJ) և Ջեյմս ՄաքԳովերնը (D-MA):

«Մենք ողջունում ենք նախագահ Սմիթի ղեկավարությանը Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումը դադարեցնելու հարցը Ամերիկայի պատասխանատվության և Կոնգրեսի ուշադրության կենտրոնում պահելու համար,  ինչպես նաև ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բարձրաստիճան անդամ Մակգովերնին և Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի բոլոր այն անդամներին, ովքեր աշխատում են Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համարմ»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Ինչպես գիտեն այս օրենսդիրները, ցանկացած գործարք, որը դեմոկրատական Արցախը ենթարկում է ցեղասպան Ադրբեջանին, մահապատիժ է ավելի քան 120,000 վտանգի տակ գտնվող հայերի համար»:

«Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» վերնագրված լսումները կներառեն միջազգային կրոնական ազատության համար ԱՄՆ նախկին դեսպան Սեմ Բրաունբեքի, Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գործընկեր Մայքլ Ռուբինի և Կոլումբիայի համալսարանի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրենի ելույթները: 

Լսումները բաց կլինեն Կոնգրեսի անդամների, Կոնգրեսի աշխատակազմի, շահագրգիռ հանրության և լրատվամիջոցների համար: ANCA-ն խրախուսում է ամերիկահայերին ողջ ԱՄՆ-ի տարածքում մասնակցել լսումներին: