Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը ձերբակալվել է. ՔԿ–ն մանրամասնում է
16 Հոկտեմբերի 2025, 20:41
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել է։
Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնել են. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: Վերջինս ձերբակալվել է»։