Փաստաբան Արմեն Մերջյանի մասին ֆիլմը կցուցադրվի նյույորքյան կինոփառատոնում
Ամելի Հանիբելշի «The Good Fight: Armen vs. Giuliani» վավերագրական կարճամետրաժ ֆիլմը, որը նվիրված է քաղաքացիական իրավունքների փաստաբան Արմեն Մերջյանին, կցուցադրվի ամերիկյան ամենամեծ վավերագրական ֆիլմերի կինոփառատոնում՝ «DOC NYC»-ում։
Ֆիլմը պատմում է Արմեն Մերջյանի անդադար պայքարի մասին՝ Նյու Յորքի բնակչության առավել մերժված և անապահով խավերի արդարության և արժանապատվության համար:
«DOC NYC 2025» փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ը Մանհեթենում և առցանց: Ծրագրում ներկայացված է ավելի քան 200 ֆիլմ, այդ թվում ՝ լիամետրաժ և կարճամետրաժ: