Փաստաբաններն ապօրինի են որակում Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը

18 Հունիսի 2025, 12:41

Քաղաքականություն

Գործարար և բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին քիչ առաջ մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է փաստաբան Արմեն Ֆերոյանը:

Փաստաբաններն ապօրինի են որակում մեղադրանքը, և առաջարկում են․ «Յուրաքանչյուր անձ կարող է այդ տեսանյութը դիտել և գնահատել՝ դա հանցագործություն է, թե հանցագործություն չէ»։