Փաստացի ՆԱՏՕ գլխավոր անդամ ԱՄՆ-ը կանգնելու է «Զանգեզուրի միջանցքում»՝ ՌԴ սահմանին մոտ. Հովհաննիսյան

23 Հուլիսի 2025, 20:10

Քաղաքականություն

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» երբևէ գոյություն չի ունեցել ՀՀ տարածքում և չի էլ կարող ունենալ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:

«Սա թուրք-ադրբեջանական նարատիվ է, որն ակտիվորեն սկսել են տարածել 2020 թ. Արցախյան պատերազմից հետո, ապա 2023 թ. սեպտեմբերյան դեպքերից հետո, երբ տեղի ունեցան էթնիկ զտումներ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» թեման ԱՄՆ նախագահի համար կարող է գործիք դառնալ՝ ներքաղաքական իրավիճակում ցույց տալու, թե կովկասյան տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել:

«Վաշինգտոնը ՀՀ-ն ցանկանում է գործիք դարձնել Չինաստանի, Ռուսասատանի և Իրանի դեմ: Եթե ԱՄՆ-ին հաջողվի վերահսկողություն սահմանել այդ միջանցքի նկատմամբ, ապա դա խոչընդոտ կհանդիսանա հայ-իրանական տնտեսական կապերի համար: Սա ձեռնտու չէ նաև Չինաստանին, որի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծի նպատակը նոր ճանապարհների կառուցումն էր, որտեղ ԱՄՆ-ի ազդեցությունը չպետք է լիներ»,- ասել է նա:

Ըստ միջազգայնագետի՝ այս ամենը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն զիջումների կգնա:

Մանրամասները՝ տեսանյութում: