Փաստարկը, որ Սամվել Կարապետյանը ՌԴ քաղաքացի է, կաշխատեր միայն նախընտրական արշավում. Ռուբեն Կիրակոսյան

Եկեղեցին տարանջատված է պետությունից, իսկ դա նշանակում է, որ եկեղեցին ունի իր ներքին կանոնադրությունը։ Alpha News-ի հետ զրույցում ասել է Մոսկվայի մարզի պատվավոր փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ եթե լինում են ներխուժումներ եկեղեցի, դա սահմանադրական իրավունքի խախտում է: Ըստ փաստաբանի՝ քննչական մարմինն իրավունք ունի զննել, ստուգել, եթե հիմնավոր պատճառներ ունի:

Խոսելով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին՝ Ռուբեն Կիրակոսյանն ասել է, որ հիմնավորումներ են պետք, և քննչական մարմինը նվազագույնը պետք է փորձագիտական եզրակացություն անի:

«Փաստարկը, որ Սամվել Կարապետյանը ՌԴ քաղաքացի է, կաշխատեր միայն նախընտրական արշավում, երբ պատասխանատվություն չես կրում քո հայտարարությունների համար: Այստեղ բոլոր մեթոդներն ընդունելի են: Բայց եթե խոսքը պետության առաջին դեմքի մասին է, պետք է շատ զգույշ արտահայտվել: Պետք է աշխատել չվիրավորել անձին, եթե ապացույցներ չունես»,- հավելել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում