Պատանեկան ԵԱ․ Հայաստանի թիմը նվաճել է 2 ոսկե, 5 արծաթե և 3 բրոնզե մեդալ

17 Հուլիսի 2025, 12:50

Քաղաքականություն

Սերբիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում տղաների Հայաստանի թիմը նվաճել է 2 ոսկե, 5 արծաթե և 3 բրոնզե մեդալ։

Հաղթողի կոչումը նվաճել են Տիգրան Կիրակոսյանը (50 կգ) և Սուրեն Կատվալյանը (60 կգ)։ Արծաթե մեդալակիրներ են դարձել Սուրեն Բաբլումյանը (46 կգ), Վլադիմիր Մշեցյանը (52 կգ), Կարեն Զախարյանը (57 կգ), Էդգար Սուքիասյանը (75 կգ) և Միքայել Գյուլումյանը (80 կգ)։

Հակոբ Շարբաթյանը (48 կգ), Հայկ Կարապետյանը (54 կգ) և Արսեն Կարապետյանն (66 կգ) արժանացել են բրոնզե մեդալի։