Պատանի ջութակահար Դավիթ Բաբայանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի

17 Հունվարի 2024, 08:50

Հայեր | Մշակույթ

«Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը և կատարելագործմանը» ծրագրի անդամ, ջութակահար Դավիթ Բաբայանը Համբուրգում կայացած International Showcase Music Competition մրցույթի B խմբում (12-14 տարեկաններ) արժանացել է 2-րդ մրցանակի։

Ի նշանավորումն իր հաղթանակի՝ մրցույթի ժյուրիի որոշմամբ Դավիթը ելույթ է ունեցել «New Jersey Sinfonietta» նվագախմբի հետ։