Պատարագ Սուրբ Սարգիս եկեղեցում. ՈՒՂԻՂ

30 Նոյեմբերի 2025, 09:48

Քաղաքականություն

Վաղ առավոտից ոստիկանությունն ու ԱԱԾ–ն աննախադեպ թվով ուժեր են կենտրոնացրել Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում։

Հիշեցնենք, որ այսօր եկեղեցում մատուցվող պատարագին մասնակցելու են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի խումբ ՔՊ–ականներ։ Այնտեղ է լինելու նաև «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Վերջինս երեկ հայտարարել էր․

«Վերջին 15 տարին ամեն կիրակի ես մասնակցել եմ Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին, և դա ինձ թույլ է տվել չտրվել ունևոր ընտանիքների շատ զավակներին հատուկ թուլություններին։ Այս 15 տարվա մեջ ես գեթ մեկ անգամ չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին մասնակցելուց պատարագին, չնայած նրա գրասենյակը («Հայկական Ժամանակ» թերթի) ընդամենը 50 մետր հեռավորության վրա է եկեղեցուց։

Հարցը կայանում է հետևյալում՝գնա՞լ պատարագի, ինչպես ամեն շաբաթ, քո սիրած եկեղեցում, որտեղ կլինեն քո հայրենիքի համար աղետաբեր մարդիկ և մի թույլ սրբազան, թե՞ չգնալ։ Պատասխանը գտա․ գնալ։

Այս եկեղեցին իմ հոգևոր առողջարանն է, և քաղաքական տուրիստների պատճառով ես չպետք է հրաժարվեմ այնտեղից։ Իհարկե, դժվար կլինի կենտրոնանալ և հաղորդվել Պատարագի խորհրդին, քանի որ այնտեղ կլինի մի մարդ, ով պատասխանատու է վերջին տարիների Հայաստանը պատած ողբի համար։ Բայց կփորձեմ»։