Պատարագ՝ թշնամու ուղիղ նշանառության տակ
29 Մայիսի 2023, 13:32
Մայիս 28-ը՝ Հանրապետության տոնը հռչակվել է Խորանաշատի ուխտի օր, տեղեկանում ենք Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից: Այս տարի նաև Հոգեգալուստն է եղել երեկ։
Ինչպես Բագրատ Սրբազանն է ասում, ժամանակին Խորանաշատը մեր երկրի սրտում էր, հիմա՝ սահմանագլխին։
«Հենց այս վանքում ենք մենք ուխտ կնքում մեր 2 պետությունների համար նահատակության գնացած անձանց և Աստծո առջև՝ հավատարիմ մնալու իրենց գործած սխրանքին։
Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի․․․
Տիրոջ կամքով և մեր ջանքով վերստին կուղղենք մեր մեջքը և հավերժական ու ամբողջական Հայաստանը կկերտենք՝ Ավետյաց Երկրի տեսիլքը մշտապես մեր մեջ գուրգուրելով։
Շնորհավո՛ր տոնդ, ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ․․․»,- գրել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: