Պատերազմից հետո ոչ ոք Ամանորի տրամադրություն չունի․ սյունեցի
30 Դեկտեմբերի 2025, 19:10
«Պետություն չկա, վարչապետ չունենք, ժողովուրդը դեբիլացված է, էլ ինչ Ամանոր»,- նման կերպ են արտահայտվել Սյունիքի մարզի բնակիչները՝ խոսելով ամանորյա տրամադրության մասին։
Մարդիկ ընդգծել են՝ պատերազմից հետո ոչ ոք Ամանորի տրամադրություն չունի։
«Թոշակառուի փողը նույնիսկ դեղերին չի հերիքում։ Ինչ Նոր տարի նշելու մասին է խոսքը»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը։
Իհարկե, ոչ բոլորն են նման տրամադրությամբ։ Հարցվածների մի մասն ասել է, որ նշելու են Ամանորը, քանի որ տանը փոքրիկներ ունեն։ «Գոնե նրանց համար պետք է այս օրերը տոն դարձնել»,- նշել են հարցմանը մասնակցած սյունեցիները։