Պատգամավոր Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ՔՊ-ն կողմ քվեարկեց

08 Հուլիսի 2025, 17:29

Քաղաքականություն

Ազգային ժողովն ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:

Փակ քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել էր 62 պատգամավոր, որից կողմ է քվեարկել 62, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր:

Նախքան քվեարկությունը ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ Արթուր Սարգսյանն Ազգային ժողովում չէ, Քննչական կոմիտեի դիմաց է և «պատրաստվում է հանձնվել»:

Հիմա եթերում