Պատիվ է լինել գերեզմանում, քան բաժին ունենալ ուրացողների հետ. Բագրատ Սրբազան
21 Օգոստոսի 2025, 16:04
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախնական կալանքը։
Դատավորը հայտարարեց, որ խոչընդոտելու և հանցանք կատարելու ռիսկերը բարձր են, և այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
Բագրատ Սրբազանն էլ դիմելով դատավորին՝ ասաց․ «Լիդիա Մանթաշյանի կալանավորումը երկարաձգելուց հետո ես գետնի տակը պիտի մտնեի։ Ամոթ ինձ, եթե դուրս գայի այդ միջավայրից։ Շնորհակալ եմ, որ չարեցիք այդ քայլը»։