Պատկերասրահների Հայտնի սեփականատեր Լարի Գագոսյանը Նյու Յորքում ներկա է գտնվել MoMA-ի երեկույթին

08 Հունիսի 2023, 21:30

Հայեր

Gagosian պատկերասրահների հայտնի սեփականատեր և արվեստի գործերի կոլեկցիոներ Լարի Գագոսյանը միացել է աստղերին Նյու Յորքի այգում անցկացվող MoMA ամենամյա երեկույթի ժամանակ:

77-ամյա աստղին ուղեկցել է 27-ամյա նկարչուհի Աննա Վեյանտը, ում հետ արտ-դիլերը հանդիպում է ավելի քան 2 տարի:

Գագոսյանի կարողությունը գնահատվում է 600 մլն դոլար։ Մոտ 4 տարի առաջ Վեյանտը փողոցում վաճառում էր իր նկարները՝ յուրաքանչյուրը 400 դոլարով ։ Այսպիսով, նա աստղ դարձավ արվեստի աշխարհում, և նրա մի շարք աշխատանքներ աճուրդներում վաճառվեցին ավելի քան 1 միլիոն դոլարով:

Նկարչուհին, որն առաջին անգամ ուշադրություն է գրավել Instagram սոցցանցում իր նկարներով, 2022 թվականի մայիսին ներկայացուցչության պայմանագիր է կնքել Գագոսյանի պատկերասրահների հետ:

Նկարչուհու արագ թռիչքի մասին զույգը պատմել է անցյալ տարվա հունիսին Wall Street Journal-ի համար երկար հոդվածում։

«Ես միայն փորձում եմ նրան պաշտպանել մեծ չար գայլերից», — հայտարարել է Գագոսյանը՝ նկատելով, որ Վեյանտին վերաբերվում է այնպես, ինչպես իր պատկերասրահի ցանկացած այլ նկարչի, երբ խոսքը վերաբերում է նրա կարիերային: