Պատմական նշանակություն ամբողջ տարածաշրջանի համար. Տոկաևը՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին

12 Դեկտեմբերի 2025, 20:30

Քաղաքականություն

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Աշխաբադում կայացած «Խաղաղության և վստահության միջազգային տարի 2025» համաժողովում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան պայմանավորվածությունները լայն հնարավորություններ են բացում Հարավային Կովկասում և դրանից դուրս համագործակցության զարգացման համար։

Տոկաևն ընդգծել է, որ Երևանի և Բաքվի կողմից համատեղ հռչակագրի ստորագրումն ունի պատմական նշանակություն և հեռանկարներ է ստեղծում երկարաժամկետ կայունության համար։ Նա հույս է հայտնել, որ շուտով կստորագրվի լիարժեք խաղաղության պայմանագիր։