Պատմության ջնջումը անարգում է զոհերին. Նենսի Փելոսի
11 Փետրվարի 2026, 11:40
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին անդրադարձել է այն հանգամանքին, որ ԱՄՆ փոխնախագահը Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունից հետո ջնջել է Հայոց ցեղասպանության մասին իր հրապարակումը։
Փելոսին հիշեցրել է, որ 2022 թվականին, երբ ինքը Հայաստան էր այցելել որպես Կոնգրեսի պատվիրակության ղեկավար, Ծիծեռնակաբերդում հստակ և առանց վերապահումների խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ ընդգծելով, որ ճշմարտությունը կարևոր է և չի կարող շրջանցվել։ Նա նաև նշել է, որ այդ դիրքորոշումը հիմնավորվել է դեռևս 2019 թվականին, երբ Ներկայացուցիչների պալատը երկկուսակցական մեծամասնությամբ ընդունե Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
«Խորապես հիասթափեցնող է, թեև զարմանալի չէ, տեսնել, թե ինչպես է փոխնախագահը ջնջում այդ ճշմարտությունը ճանաչող գրառումը։ Պատմության ջնջումը անարգում է զոհերին և թուլացնում մեր հանձնառությունը մարդու իրավունքների նկատմամբ ամենուրեք»,-նշել է նա: