Պատմության մեջ առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Պակիստանի ԱԳ նախարարները

29 Օգոստոսի 2025, 16:03

Քաղաքականություն

Պակիստանի ԱԳ նախարար Իսհակ Դարը X-ում հայտնել է, որ ջերմ զրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Նրանք համաձայնել են քննարկել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը։

Հարկ է նշել, որ Պակիստանը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայաստանի Հանրապետությանը: