Պատրաստ եմ հենց այս պահին ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը. Փաշինյան

19 Մարտի 2025, 16:03

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»,- գրել է նա:

Մինչ Փաշինյանի հայտարարությունը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էր հայտարարել՝ չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ համապատասխան կառույցները: