Պատրաստ ենք աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտnւթյան էջը շրջելուն. Բլինկեն
28 Մայիսի 2024, 12:32
Միացյալ Նահանգները ողջունում է աշխատանքը, որը կատարվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում:
«Մենք շարունակում ենք պատրաստ լինել աջակցելու այդ ջանքերին, շրջելու երկարամյա հակամարտության էջը և կառուցելու ավելի լավ ապագա:
Մենք լիովին հավատարիմ ենք այս նպատակին, որը կուժեղացնի կապը և տնտեսական օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին: Այս կարևոր տոնին՝ ի պատիվ Ադրբեջանի անկախության, ես վերահաստատում եմ Միացյալ Նահանգների աջակցությունը Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը», — ասված է ուղերձում: