Պատրաստ ենք հենց այսօր ապահովել Թուրքիայից Ադրբեջան բեռնատարների տարանցումը․ Փաշինյան

04 Նոյեմբերի 2025, 12:15

Քաղաքականություն

Պատրաստ ենք հենց այսօր ապահովել Թուրքիայից՝ Մարգարայով ու Խնձորեսկով դեպի Ադրբեջան ու հակառակ ուղղությամբ բեռնատարների տարանցումը։ Այս մասին «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքական մակարդակում խնդիր չունենք նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ այդ թվում երկաթուղային կապ ապահովելու համար։ Երկաթուղին կառուցելու շուրջ բանակցություններ ենք վարում ԱՄՆ-ի հետ»,- նշել է Փաշինյանը։