Պատրաստ ենք հետագայում ևս հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Ղազախստանի նախագահ

09 Սեպտեմբերի 2024, 14:47

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ հետագայում ևս Հայաստանին և Ադրբեջանին տրամադրել Ալմաթիի հարթակը։

Նա Ալիևին շնորհավորել է խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ։